-
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26
Արգիշտիի կորուստը ոչ միայն ընտանիքինն է, Շաքիինը և Սիսիանինը, այլև՝ երկրինը
«Aravot.am»-ը գրում է․
«Կիրակի օրը՝ հունիսի 19-ին Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան 40 օրը։
Ծնողներն անհավանական համարեցին Արգիշտիիի արարքը: «Երբ տղայիս ճանապարհում էինք ԱՄՆ` FLEX ծրագրով սովորելու, չէր ուզում բաժանվել գրկիցս, կրկնում էր` պապ, մամային լավ կպահես: Նա մորը, քույրերին, բոլորիս այնքան էր սիրում, որ նման ցավ չէր պատճառի մեզ: Գիտեր, որ մենք էլ իրեն ենք սիրում, ու մեզ հետ այդպես չէր վարվի: Արգիշտին իր բոլոր նպատակները, երազանքերը, ծրագրերը կապում էր ապագայի հետ, էնքան բանի էր հասել, էնքան երազանքներ ուներ, ոնց կարող էր խաչ քաշել այդ ամենի վրա:
Ծառայության մեկուկես տարին անցած զինվորը, որ դեռևս 9-րդ դասարանում նամակ-շարադրություն էր գրել Բան Կի Մունին` ահաբեկչությունները կանխելու «դեղատոմսը» համարելով բանակցությունները, չէր կարող «լեզու չգտնել» կողքինների հետ»,- ասում է հայրը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու ծառայակից ձերբակալվել է, կատարվում է գործի քննություն:
Մայիսի 11-ին ՀՀ ՊԲ զորամասերից մեկում զինվորի` ինքնասպան լինելու լուրը ցնցեց 44-օրյա պատերազմից դեռևս արցունքահոս երկիրը: Իսկ երբ հայտնի դարձավ զինծառայողի անուն-ազգանունը` Արգիշտի Արմենի Եղյան, ցնցման կենտրոնը դարձավ Սիսիանի Շաքի գյուղը` Արգիշտիի ծննդավայրը, որը 44-օրյա պատերազմում արդեն կորցրել էր իր 7 զավակներին: Ոչ մեկը, ով շփվել էր Արգիշտիի հետ, քիչ թե շատ ծանոթ էր նրան, չհավատաց այդ լուրին: Նրա մասին բոլոր գրառումներն ուղեկցվեցին նույնանման մեկնաբանություններով` նրա նման խելացի, կրթված, կայացած, հավասարակշիռ, կենսասեր, ժպտադեմ, բարի ու պատասխանատու երիտասարդը, ով դեռևս 18 տարեկանում հասել էր լուրջ հաջողությունների, ունեցել բազում-բազմաթիվ ձեռքբերումներ, ում բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին ապագայի հետ, չէր կարող ինքնասպան լինել:

Դպրոցական տարիներից Արգիշտին տարբերվել է հասակակիցներից: Ծնողները երբեմն ստիպել են իջնել գյուղամեջ, շփվել, ժամանակ անցկացնել գյուղի տղաների հետ, բայց նա դա համարել է ժամանակի վատնում, ու ողջ օրը խորասուզված իր համակարգչային ծրագրերի մեջ, հարստացրել իր գիտելիքները, բացահայտել նորանոր գաղափարներ: Առաջին դասարան է գնացել արդեն որպես պատրաստի աշակերտ: Մի փոքրիկ հանրագիտարան ուներ, անգիր էր արել: 3-4-րդ դասարանում անգիր գիտեր ոչ միան աշխարհամասերը, մայրցամաքները, այլև` քարտեզի բոլոր պետություններն ու երկրները` իրենց կոորդինատներով, տարածքով:
Հավասարապես սիրել է թե հումանիտար, թե` ճշգրիտ առարկաները և հավասարապես սովորել: Երբ հասակակիցները ապարդյուն վատնում էին իրենց ժամանակը, Արգիշտին մասնակցում էր Սյունիքի մարզում բազմաթիվ հ/կ-ների կողմից կազմակերպվող ծրագրերի, ներգրավվում հասարակության մեջ երիտասարդության դերի բացահայտման քննարկումների, բանավեճերի, ճամբարների, անձի զարգացման համընդհանուր հմտությունների, տղաների անձնային որակների կատարելագործման, սոցիալական նորարարության ճամբարների, բանավեճի արվեստը` ժողովրդավարության հիմք համայնքային ու բազմաթիվ այլ ծրագրերի, անգլերենից կամավոր թարգմանություններ անում, մարզային, հանրապետական օլիմպիադաներում տեղեր գրավում ու միշտ աչքի ընկնում իր գիտելիքներով, կազմակերպվածությամբ, նախանձախնդրությամբ, պատասխանատվությամբ, նվիրումով:
Գծագրել էր իր ապագան, որոշել իր դերը, իր տեղը: Մեծ հեռանկարներով է ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրով սովորել ԱՄՆ-ում, ինչը պիտի ընդլայներ ոչ միայն իր աշխարհընկալումը, պատկերացումները, այլև` իր ապագայի նկատմամբ վերաբերմունքը: Գիտեր` ինչ է անում, ինչ է ուզում: Ամերիկյան մի հյուրընկալ ընտանիքում, հանձին նրա, տեղացիները ճանաչեցին հային, իմացան հայ ժողովրդի պատմությունը, ազգային առանձնահատկությունները, խոհանոցը, ու հարազատ որդու պես սիրեցին Սիսիանի Շաքի գյուղից իրենց մոտ ապրող և սովորող երիտասարդին: Արգիշտին սովորեց և սովորեցրեց: Ազատ էր, անկաշկանդ, ինտելեկտուալ միջավայրում` ինչպես ձուկը ջրում… Բայց քովիդի պատճառով կիսատ մնաց ուսումը և վերադարձավ հայրենիք, ավարտեց Շաքիի միջնակարգ դպրոցը: «Արգիշտին ամեն ինչի ինքնուրույն է հասել, իր հասակակիցները չգիտեին` ծրագրերն ինչ են, ինքը ճարպիկ էր, պրպտող: Հատուկենտ ծրագրեր էին դպրոցից` մեղու, կենգուրու, մնացածն ինքն էր փնտրում-գտնում: Ապշել էի, որ իր համալսարանական կուրսընկերների հետ 2018-ին ծրագրերի էր մասնակցում, շրջապատը մեծ էր, մտահորիզոնը` լայն, ամեն տեղ կար, շատ բան մենք հիմա ենք բացահայտում: Նպատակը Ամերիկյան համալսարանում սովորելն էր, բայց տեխնիկական պատճառներով չկարողացավ հայտն ուղարկել, ու, որպեսզի ուսումնական տարին չկորցնի, 2021թ.-ին ընդունվեց ԵՊՀ օտար լեզուների և հաղորդակցությունների ֆակուլտետի իտալերենի բաժինը: Մտադիր էր բանակից հետո էռասմուս կրթական ծրագրով, որը համալսարանն էր ապահովում, ուսումը շարունակել արտերկրում: Փառք էինք տալիս, որ պատերազմն անցավ, ուրախությամբ ենք ճանապարհել բանակ, բայց մեզ համար սա նոր պատերազմ էր»,- ասում է քույրը` Նելլին:
Կես տարի սովորելուց հետո 2021-ի փետրվարի 28-ին Արգիշտին զորակոչվեց բանակ: Նույն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ ծառայում էր Վարդենիսի Սոթքի զորամասում: Իրենից 7 և 8 տարով մեծ քույրերը, որ պահել, սիրել, մեծացրել էին իրենց փոքր եղբորը, ուրախություն ու բերկրանք ապրեցին նրա` հայոց բանակի զինվոր դառնալիս. «Իմ ամենախելացի, իմ ամենանպատակասլաց, իմ հարազատ, իմ միակ, իմ ուժ ու հպարտություն, իմ Արգիշտի, մեր հերթն էլ եկավ զինվորի քույր լինելու, գիշեր-ցերեկ աղոթելու քո ու մեր բոլոր զինվորների համար ու մեր երկրում Աստծուց խաղաղություն խնդրելու: Վստահ եմ, որ պատվով կանցնես կյանքիդ այս էտապն ու արժանապատիվ կվերադառնաս տուն…»,- իր ֆբ էջում գրեց ավագ քույրը` Սեդան: Համավարակի պատճառով ծնողները չկարողացան ներկա լինել որդու զինվորական երդման արարողությանը, բայց հանգիստ ու վստահ էին, որ նրա ծառայությունն էլ կանցնի նույնքան կազմակերպված, պատասխանատու, ինչպես մնացյալ բոլոր հարցերում: Խելացի, ինտելեկտուալ Արգիշտին ծառայության ընթացքում էլ չի կտրվել գրքերից, տնից իր անգլերենի գրքերն է խնդրել, որ ե՛ւ ինքը պարապի, ե՛ւ լեզու սովորել ցանկացող զինակիցներին սովորեցնի:
Ծնողներն ասում են, որ երբևէ չի տրտնջացել ծառայությունից, որևէ անգամ չի դժգոհել, իրենք հանգիստ էին, վստահ, որ ամեն ինչ կարգին է: Դեպքի նախօրյակին զանգահարել-շնորհավորել է քեռու ծննդյան օրը, նույն օրը երեկոյան լավ տրամադրությամբ զրուցել հոր հետ: Մոսկվայում և Արարատում ապրող քույրերին խնդրել էր հուլիսին, իր հերթական արձակուրդին, Շաքի գալ, որ ընտանիքը միասին լինի: Բոլորը սպասում էին այդ օրվան: Սակայն, ի ցավ բոլորի, «ընտանիքի հանդիպումն» ավելի վաղ կայացավ»… Ամեն հերթափոխից հետո զորամաս իջնող որդու զանգին հեռախոսը ձեռքին սպասող մայրը մայիսի 11-ի առավոտյան չստացավ այդ զանգը: Նույն օրը ամպրոպի նման պայթեց Արգիշտիի` ինքնասպան լինելու մասին չարագույժ լուրը: «Մեր բոլորի ապագան էր գեղեցիկ պատկերացնում, ու պիտի փոխեր այն: Մեզ ասում էր` դուք ճիշտ չեք ապրում, շատ եք չարչարվում: Արգիշտին էս կյանքում միայն մի «թերություն ուներ», նրան խորթ էին փողոցային «բարքերը», կռիվները, բարի էր, լրիվ ուրիշ աշխարհի մարդ, չէր պատկերացնում, որ կարող են դեմքին ժպտալ, հետևից դավեր նյութել, չէր տարբերում լավ ու վատ մարդկանց, որովհետև ինքն էնքա՜ն մաքուր էր, բոլորին իր նման էր պատկերացնում, իր միակ «թերությունը» դարձավ ճակատագրական: Արգիշտիս ընկավ մի ոհմակի մեջ, որ չգիտեին նրա արժեքը, հոշոտեցին էրեխուս: Եթե պատերազմ լիներ, եթե թշնամու գնադկից լիներ, կասես` հա, պատերազմ է, բայց ներսի թշնամին դրսի թշնամուց ավելի սարսափելի է: Չեմ կարողանում հասկանալ` ինչու ե՛ւ վաշտի հրամանատարը, ե՛ւ որևէ մեկը տեղյակ չի եղել` ինչու է Արգիշտին այդ օրը կրկնակի հերթապահության կանգնել դիրքում: Ինչո՞ւ բանակը կարգ ու կանոն չի պահում, ախր էս երեխեն մեր ազգին, մեր հասարակությանը էնքան պիտանի մարդ պիտի դառնար: Էսքան անտարբերությո՞ւն… էրեխեքին բանակ են տանո՞ւմ, թե` սպանդանոց: Էս ամենը հրամանատարության անտարբերության արդյունք է, ու դեռ ասում էին` ամենակարգապահ վաշտն է: Մենք երեխա ենք վստահել իրենց, իրենց երեխաների հետ էդպե՞ս կվարվեին: Ինչո՞ւ հաշվի չեն առել զինվորի անհատական որակները, ինչո՞ւ են -2,75 տեսողությամբ զինվորին միայնակ դիրք ուղարկել: Արգիշտիի ակնոցը ջարդվել էր, մինչ մենք նորը կուղարկեինք, առանց ակնոց դիրք է կանգնել… Ինչո՞ւ են այդքան անտարբեր: Չգիտեմ` սրա պատասխանն ով է տալու, ով է մեղավոր, բայց հույս ունենք, որ նրանք կպատժվեն»,-ասում է մայրը, հավելում, որ արդեն կորցրել են իրենց որդուն, այլևս ոչինչ չի կարող ետ բերել նրան, բայց ուզում են, որ ճշմարտությունը բացահայտվի, մեղավորները պատժվեն, բանակում տիրող «բեսպրեդելը» վերանա, նման դեպքեր չկրկնվեն, նոր ծնողներ որդեկորույս չդառնան:
Մարինեն հավատում է արդարությանը, հավատում իր որդու անմեղությանը, մեղավորների` արդար դատաստանին: Արգիշտիի ծնողները, հարազատները, բարեկամները որևէ մխիթարություն չեն կարողանում գտնել, բայց նշում են, որ երբ լսեցին, կարդացին, տեղեկացան իրենց որդու մասին ետմահու գրառումները, կրկնակի ցավ ապրելով` մխիթարվեցին նրա` այդքան ճանաչված, գնահատված լինելու համար, որովհետև նա բացառիկ էր ոչ միայն իրենց ընտանիքի, այլև` շրջապատի, ընկերների, հասարակության համար: Արգիշտիի հուղարկավորմանը մասնակցող զորամասի գնդերեցն ու հոգեբանը միայն հիացմունքի խոսքեր են ասել նրա մասին, շեշտել, որ նրա նման խելացի, ինտելեկտուալ զինվորի հետ հաղորդակցվելը մեծ բավականություն էր, և մյուսները նրանից շատ բան ունեին սովորելու: Օրերս Արգիշտիի` ամերիկյան ընտանիքից նկարների նոր շարք են ստացել, նայում են ու չեն հավատում, որ կենսասեր, ամեն տեղ ժպտացող, կատարյալ խաղաղ ու հանգիստ տղան այլևս չկա, ով այնքա՜ն սիրում էր կյանքը: Ցավակցությունների հեղեղ էր, որ տեղաց: Ցավակցեցին գրեթե բոլոր կառույցները, ում հետ առնչվել էր Արգիշտին: Ցավակցեցին Շաքիի դպրոցն ու համայնքապետարանը, ընկերները, դասընկերները: Խորը կսկիծ հայտնեց ամերիկյան ընտանիքը, որտեղ ապրել էր Արգիշտին, ում սիրում էին հարազատ որդու պես: Ցավակցեց ԱՄՆ դեսպանատունը, ափսոսելով Արգիշտիին, ով օգնում էր իր երկրի երիտասարդներին դառնալ հայրենիքին օգտակար և ակտիվ քաղաքացիներ, իսկ նրա նման անհավանական երիտասարդին ճանաչելը պատիվ համարեցին:
Խորին ափսոսանքով ու ցավով Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը Արգիշտիի կորուստը ոչ միայն ընտանիքինը համարեց, ոչ միայն` Շաքիինը և Սիսիանինը, այլև` երկրինը, որովհետև նրա նման բացառիկ երիտասարդը կարող էր իր խելքով, իր գործով, իր գիտելիքներով պատիվ բերել հայոց եռագույնին, բայց, ցավոք, անիմաստ մահով Շաքիի գերեզմանատանը ննջում է հայոց եռագույնի ներքո: Հուսաց, որ նրա հոգին կփառավորվի երկնային արքայության մեջ, և Արգիշտին կգտնի իր հոգու անդորրն ու խաղաղությունը»:
-
09:43
27.07.26
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել
Կարդալ ավելին
-
09:30
27.07.26
Լույս չի լինի. հասցեներ
Կարդալ ավելին
-
21:40
26.07.26
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
Կարդալ ավելին
-
19:10
26.07.26
Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Կարդալ ավելին