Լրահոս
12:47
26.07.19
122

Արփի գյուղի «գորշ հյուրը»

  Իսկ Վայոց Ձորի մեկ այլ Արփի և Արենի գյուղերի բնակիչները մի քանի օր է հանգիստ քնում են: Հավ գողացող արջը իրենց տեղը մոռացել է: Բայց դա չի նշանակում, որ մի առավոտ չեն զարթնի ու նույն պատկերը չեն տեսնի ինչ մեկ ամիս առաջ: Շրջակա միջավայրի նախարարությունից կենդանուն քնեցնելու թույլտվությունը կա, արջին բռնող թաքստոցն էլ գյուղացիներն իրենց ձեռքով են սարքել, բայց ճակատագրի հեգնանք քանի օր է արջը գյուղին մոտ չի գալիս: