Լրահոս
Հասարակական
21:30
30.04.26
550

Բալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել. համայնքապետ․ «Sputnik Արմենիա»

Img default alt hy

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր՝ Բալահովիտ գյուղում 10-ից ավելի երեխա տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Նա գրել էր, որ Բալահովիտի ջրատարն այնքան կեղտոտ է, որ այդ տիրող գարշահոտի և մլակների պատճառով գյուղի երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում։

«Ես ամեն ինչ ճշտել եմ․ միայն մի երեխա է հիվանդանոց տեղափոխվել, բայց նրա մոտ ալերգիա է։ Դա էլ տարբեր պատճառներից կարող է լինել ու հստակ ասել, թե դա ջրատարի, փոշու, թե որևէ միջատի կծելու հետևանք է՝ չգիտենք»,- ասաց Բաբայանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։