Լրահոս
Միջազգային
22:00
30.04.26
385

Դատարանը հրաժարվել է մեղմացնել Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի կալանքի պայմանները

Img default alt hy

Վաշինգտոնի դատարանը հրաժարվել է մեղմացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենի կալանքի պայմանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դատարանի դահլիճից: Լսումների ժամանակ պաշտպանական կողմը հայտարարել է, որ իրենց հաճախորդին պահում են անվտանգության հատուկ խցում՝ շուրջօրյա մեկուսացման ռեժիմով:

Պաշտպանությունը դատարանին խնդրել է օժանդակել Ալենի բանտարկության պայմանների փոփոխման հարցում: Դատավորն ասել է, որ լիազորություն չունի բանտին հրահանգելու, թե որտեղ պահեն Ալենին, սակայն խորհուրդ է տվել պաշտպանական կողմին պաշտոնական միջնորդություն ներկայացնել:

Հրաձգությամբ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Թրամփն իր նախագահության երկու ժամկետների ընթացքում առաջին անգամ էր որոշել այցելել նման միջոցառման: Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ինքն ու իր կաբինետի անդամները ապահով են, իսկ չարագործը ձերբակալված է: Իշխանությունները հայտնել են կասկածյալի անունը՝ Քոուլ Թոմաս Ալեն, Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ: