Լրահոս
Սպորտ
19:27
07.05.26
141

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալին արժանացել է՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել է 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդն է: