Լրահոս
Քաղաքական
20:52
01.05.26
210

Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու չես արձագանքում, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին, այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի, և չի կարող լինել։ Իրենք այդ թեզով արմատից քանդում են հենց իրենց՝ խաղաղության հետ կապված թեզերը։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն։ Այստեղ տեղին է ուղղակի հիշել Չերչիլի հայտնի խոսքը՝ «եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, ապա ստանում ես և՛ նվաստացում և՛ պատերազմ»»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։