Լրահոս
Միջազգային
14:15
02.05.26
521

Եվրոպական մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Սլովակիայի վարչապետի ինքնաթիռի համար․ ՏԱՍՍ

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի թռիչքի տևողությունը դեպի Մոսկվա՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, կարող է տատանվել չորսից ութ ժամ՝ կախված երթուղու գծումից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

«Կախված երթուղուց՝ թռիչքի ժամանակը կարող է տատանվել չորսից ութ ժամ միջակայքում», - ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հյուսիսով թռիչքը, այսինքն՝ Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով, ժամանակի առումով գրեթե կիսով չափ ավելի արագ կլինի, քան թռիչքը հարավով՝ մի շարք եվրոպական երկրների և Միջերկրական ծովի չեզոք ջրերի վրայով՝ հաջորդող մուտքով Ռուսաստանի օդային տարածք Սև ծովի կողմից։

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ ավելի վաղ Չեխիայի իշխանությունները թույլտվություն են տվել Ֆիցոյի ինքնաթիռի թռիչքին դեպի Մոսկվա։ Միևնույն ժամանակ, չորս երկրներ՝ Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Էստոնիան, արգելել են սլովակյան առաջնորդի ինքնաթիռի մուտքն իրենց օդային տարածք։ Այս կապակցությամբ, անդրադառնալով Էստոնիային, աղբյուրը հեգնանքով նկատել է, որ նրա օդային տարածքը, ելնելով աշխարհագրական դիրքից, «սկզբունքորեն չի էլ դիտարկվել դեպի Ռուսաստան տարանցիկ թռիչքի համար»։

Սլովակիայի վարչապետը, ինչպես ինքն ավելի վաղ հայտնել էր, մտադիր է մայիսի 9-ին ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին և ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա է մեկնում՝ հարգանքի տուրք մատուցելու կարմիրբանակայիններին, ովքեր զոհվել են հիտլերականների դեմ Սլովակիայի ազատագրման համար մղված մարտերում։