Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:42
10.07.19
103

Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվից Երևան է եկել

ՙԵվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը՚։ Այս մասին Երևանում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ խոսելով Ղարաբաղյան հարցի մասին՝ Տուսկը նշել է, որ Եվրամիությունը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով և պատրաստ է ջանքեր գործադրելու՝ երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: