Լրահոս
22:10
22.08.19
169

Գաղտնի հարցեր, դրամաշնորհ. կառավարության նիստը

Կառավարության այսօրվա մոտ 34 միլիոնի դրամաշնորհը նոր սկանդալի պատճառ է դարձել: Նման փող Թրանսփարենսի ինթերնեյշնլին ու Իրազեկ քաղաքացիների միավորմանը տալը անուղղակի կապվել է այն բանի հետ, որ հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ հանրայինի եթերում պաշտպանում էր Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը, գրեթե նույն տեքստով, ինչ վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Ինքը Իոաննիսյանը արձագանքել է՝ եթե ինքը կարծիքը ծախելու լիներ, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի կծախեր: