Լրահոս
Իրավական
22:45
30.04.26
231

Գերլարված իրավիճակ՝ բանակային ողբերգության գործով դատական նիստին. կապիտան Ղազարյանն է հարցաքննվել

Գերլարված մթնոլորտում է անցնում Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով դատական նիստերը: 

Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետն է այսօր հարցաքննվել: Ըստ մեղադրանքի՝ կապիտան Տիգրան Ղազարյանն ի պաշտոնե պարտավոր է եղել հսկել, որ հակահրդեհային պահանջները պահպանված լինեին կացարանում, բայց չի հսկել: Ղազարյանը չի ընդունում այդ մեղադրանքը: