-
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26
Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը․ Մայր աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որեղ նշված է.
«Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։
Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։ Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։
Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։
Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա հայտարարության հետ։
Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։
Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։
Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։
Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։
Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի»։
-
15:45
26.07.26
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Կարդալ ավելին
-
13:59
26.07.26
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
Կարդալ ավելին
-
13:30
26.07.26
24 ժամ ջուր չի լինելու
Կարդալ ավելին
-
12:44
26.07.26
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
Կարդալ ավելին