Լրահոս
Քաղաքական
16:15
01.05.26
167

Հայ-վրացական նոր լարվածություն. Եվրոպան կարող է պատժել Թբիլիսիին՝ Երևանում

Քաղաքագետները չեն բացառում, որ Երևանում Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ընթացքում, որ տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումից հետո, Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև կարող է ընդունվել: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն, ըստ էության, անոնսել է այդ մասին 10 օր առաջ Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո: Նա վստահեցրել էր, որ եվրամիության անդամ 27 պետություններից 26-ը կողմ են Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: