Լրահոս
Հայաստան
22:36
10.07.19
111

Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են

Նախ արդեն մի քանի ժամ տևող էներգետիկ կոլապսի մասին: Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի անջատման պատճառով՝ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են, խափանված էր նաև կապի օպերատորների և համացանցի աշխատանքը: Վեոլիա Ջուրն էլ տեղեկացնում է, որ հնարավոր է լինեն խնդիրներ՝ ջրամատակարարման համակարգում: Այս ժամերին՝ էլեկտրականությունը քիչ-քիչ վերականգնվում է: Տատանումների պատճառով մետրոպոլիտենում կանգ էին առել գնացքները, մարդկանց տարհանել էին: Լուսացույցերի խափանման պատճառով՝ Երևանում խցանումներ են առաջացել: Ահազանգեր ենք ստանում, որ բնակարաններում տեխնիկան այրվել է: Վնասներ է կրել նաև մեր հեռուստաընկերությունը: Մոտ 20 րոպե խափանվել էր մեր հեռարձակումը, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Իսկ այժմ՝ Էներգետիկ խուճապի մասին՝ փողոցներից ու աշխատավայրերից՝ մինչև համացանց՝ մեր ռեպորտաժում: