Լրահոս
Հայաստան
12:45
26.07.19
113

ՀՀ 100 քաղաքացի չի կարողանում Եգիպտոսից վերադառնալ

 Հայաստանի 100 քաղաքացի, Հուրգադայում հանգստից հետո, չի կարողանում վերադառնալ Երևան: Նրանց Հուրգադայի օդանավակայանում հայտնել են, որ ավիաընկերությունը չվերթը չեղարկել է: Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը հաջողվել է պարզել, որ մեր հայրենակիցների ուղևորությունը կազմակեպած տուրիստական ընկերությունը ավիաըկնկերությանը չի փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարը։ Ավիաընկերության հայաստանյան պատասխանատուն այսօր հայտնել է, որ տեղի է ունեցել տոմսերի վերավաճառք ու մարդիկ խաբեության զոհ են դարձել: Զբոսաշրջիկների ճակատագիրը դեռևս մնում է անհայտ: