Լրահոս
Հասարակական
11:45
03.05.26
415

Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 2-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 19:00-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի 1-ին հարկի 6-րդ կարանտինային խցում հայտնաբերվել է կախված կալանավորի մարմինը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրան կարողացել են փրկել, սակայն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը ազգությամբ հնդիկ է։