Լրահոս
Կրթություն և գիտություն
22:20
22.08.19
136

ՀՊՏՀ ուսանողները պահանջում են Հայրապետյանի վերադարձը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար կա: Համալսարանի ուսումնական գծով պրեռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը ՀԱԿ անդամ Զոյա Թադեվոսյանի դուստրն է, կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի կինը:
Դեռ երեկ այս աթոռը սկանդալային Ռուբեն Հայրապետյանն էր, որի անվան շուրջ են պտտվում պատմություններ կապված գրագողության, ապօրինի պաշտոնավարման, դասախոսների մասին անպարկեշտ արտահայտություններ անելու հետ: Բայց ստացվել է այնպես, որ նաև դասախոսների փողոցային պայքարի շնորհիվ պաշտոնաթող արված Հայրապետյանին վերադարձնելու պահանջով հիմա ուսանողներն են փողոց դուրս եկել: