Լրահոս
Հասարակական
20:00
30.04.26
535

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին բետոնախառնիչը բախվել է քարերին և կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։