Լրահոս
Միջազգային
12:00
03.05.26
272

Իրանի առաջարկած պլանը հազիվ թե ընդունելի լինի Վաշինգտոնի համար․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազիվ թե ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին Իրանի տված պատասխանը, քանի որ Թեհրանը, իբր, «բավարար բարձր գին» չի վճարել։

«Ես շուտով կդիտարկեմ այն պլանը, որն Իրանը հենց նոր ուղարկել է մեզ», - գրել է ամերիկյան առաջնորդը Truth Social-ում։ «Սակայն չեմ կարող պատկերացնել, որ այն (այդ պլանը - խմբ.) ընդունելի լինի։ 

Այն իմաստով, որ նրանք (Իրանի իշխանությունները - խմբ.) դեռևս բավարար բարձր գին չեն վճարել այն ամենի համար, ինչ վերջին 47 տարիներին արել են մարդկության և աշխարհի հետ», - պնդել է Սպիտակ տան ղեկավարը։