Լրահոս
Միջազգային
21:36
07.05.26
300

Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկին

Img default alt hy

Իրանը դիտարկում է պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցված ԱՄՆ-ի առաջարկը, սակայն դեռևս պատասխան չի տվել դրան։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ Իրանը «դիտարկում է հաղորդագրությունները», և առայժմ «ամերիկյան կողմին որևէ պատասխան չի տրվել»։