Լրահոս
Միջազգային
23:56
05.05.26
368

Իրանը «ջախջախիչ պատասխան կտա» ԱՄԷ-ի կողմից ագրեսիայի դեպքում

Img default alt hy

Իրանի զինված ուժերը վերջին օրերին որևէ ռազմական գործողություն չեն իրականացրել ԱՄԷ-ի դեմ, սակայն պատրաստ են վճռականորեն պատասխանել Էմիրությունների կողմից ցանկացած ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վերջին օրերին ԱՄԷ-ի դեմ հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի որևէ գործողություն չեն իրականացրել, և եթե նման գործողություններ լինեին, մենք այդ մասին վճռականորեն և բացահայտ կհայտարարեինք։ Հետևաբար, այդ երկրի պաշտպանության նախարարության զեկույցը կատեգորիկ կերպով հերքվում է և որևէ հիմք չունի», - նրա խոսքերն է մեջբերում «Mehr» գործակալությունը։

Զոլֆաղարին ընդգծել է, որ եթե ԱՄԷ-ի տարածքից որևէ ռազմական գործողություն ձեռնարկվի իրանական կղզիների, նավահանգիստների և ափամերձ գոտու դեմ, ապա Թեհրանը կտա ջախջախիչ պատասխան։