-
Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսի 27-ին կմեկնի ԱՄՆ
15:3826.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը՝ լրագրողների ազատազրկման պատճառ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում կոռուպցիոն բացահայտումների լուսաբանող 7 անկախ լրագրողների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումներին և ազատազրկումներին:
«Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։
Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։
Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։
ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ լրատվական կայք համարվող «AbzasMedia»-ի լրագրողների ու աշխատակազմի նկատմամբ հունիսի 20-ին կայացված դատավճիռներին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըին, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադային դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել են 8 տարվա, իսկ փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը՝ 7,5 տարվա ազատազրկման։
«AbzasMedia»-ի լրագրողները ձերբակալվել էին դեռևս 2023 թվականի վերջին, իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադան՝ 2024 թվականի մայիսին։ Թեև «AbzasMedia»-ն հայտարարել է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն իրենց աշխատակիցը չէ և իրենց հետ առնչություն չունի, սակայն Մեհրալըզադան ձերբակալվել է նույն գործի շրջանակներում։ Լրագրողը նշել է, որ իրեն հետապնդում են «Ազատություն» ռադիոկայանում իր կատարած տնտեսական հետաքննությունների համար։ «Դատախազությունն ինձ նաև «AbzasMedia»-ի աշխատակցի պաշտոնում է «նշանակել»՝ իբր թե ես այնտեղ տնտեսական փորձագետ եմ եղել, աշխատել եմ գրասենյակում։ Այս երկու պնդումներն էլ կեղծ են»,- հայտարարել է լրագրողը։
Ձերբակալվածները մեղադրվել են «արժույթի մաքսանենգության», «փողերի լվացման», «հարկերից խուսափելու» և «փաստաթղթերի կեղծման» մեջ։
Վերջիններս չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են՝ կապված կոռուպցիային առնչվող իրենց հետաքննությունների հետ։ Մասնավորապես՝ հետաքննությունն «առնչվում է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմին հաջորդած վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև՝ պետությանը փոխկապակցված ընկերությունների ապօրինի ֆինանսական ցանցերի մասին հաղորդումներին։
«․․․Այն երկրներում, որտեղ օրենքի գերակայությունն ու դատարանների անկախությունը չեն հարգվում, դատական գործընթացները ոչ այլ ինչ են, քան բռնապետական իշխանությունների կեղծ ժպիտ»,-դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարել է Մեհրալըզադան՝ ավելացնելով, որ կայացված դատավճիռը չի լինի դատավորներինը, այլ նրանց, ովքեր հրամայել են ձերբակալել։
Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումներին ու վերջին դատապարտումներին արձագանքել և առավել կոշտ հայտարարություններով են հանդես եկել միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ևս։
«AbzasMedia»-ի դեմ գործն օրինակ է այն ամենի, թե ինչպես է Ադրբեջանի դատական համակարգը՝ որպես զենք, օգտագործվում երկրում անկախ լրագրությունը լռեցնելու համար»,-նշված է Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանում քաղաքական ճնշումներն աղաղակող են, սակայն միջազգային հանրությունը միասնական, սկզբունքային դիրքորոշում չունի։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նույնպես դատապարտել է դատարանի որոշումը՝ նշելով, որ «այն իշխանությունների կողմից անկախ մամուլի նկատմամբ համակարգված ճնշման խորհրդանիշ է»։
«Իշխանությունները մտադիր են երկրում վերացնել անկախ լրագրության մնացորդները»,-այսպես է ներկայացրել Ադրբեջանում ազատ խոսքի և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն (CPJ)։
«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը (IPI) ևս, դատապարտելով կայացված դատավճիռները, հայտարարել է, որ լրագրողների միակ «հանցանքը» եղել է կոռուպցիոն լայնածավալ գործարքներում Ադրբեջանի իշխող էլիտայի ներգրավվածության բացահայտումը։
Ըստ «Լրագրողների միջազգային միության» (IFJ) հայտարարության՝ լրագրողների բանտարկությունն իշխանությունների վրեժն է՝ իշխանամերձ շրջանակների մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումների համար։
Միջազգային կազմակերպություններն անդրադարձել են նաև ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, ում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 23-ին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Սամեդովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ, մասնավորապես՝ իբր համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովն ու պաշտպանները հերքել են մեղադրանքը՝ պնդելով, որ ձերբակալության իրական պատճառն ակտիվիստի խաղաղասիրական ու հակապատերազմական հոդվածներն են, «ու դա իր արտացոլումն է գտել դատական գործի նյութերում»։
Համաձայն «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի (CPJ)՝ 2024 թվականի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանը բանտարկված լրագրողների թվով աշխարհի վատագույն ցուցանիշ ունեցող երկրների թվում 10-րդն է։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատության ցուցանիշը հետզհետե նահանջում է։ Ըստ կազմակերպության Մամուլի ազատության ցուցանիշի՝ 2024 թվականին Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում 164-րդ տեղն է զբաղեցրել, 2025 թվականին՝ 167-րդը։
«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի կողմից հունիս ամսին հրապարակված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների և բլոգերների թիվը 29 է։ Եվրոպայի խորհրդի՝ «Լրագրողների անվտանգության հարթակի» տվյալներով՝ ներկայումս ազատազրկված լրագրողների թիվը հասնում է 36-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում՝ 2001 թվականից՝ Ադրբեջանի այդ կազմակերպությանն անդամակցելուց ի վեր:
Չնայած միջազգային արձագանքներին ու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային պարտավորություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Մինչ միջազգային կառույցները բավարարվում են միայն մտահոգություն արտահայտող հայտարարություններով, Բաքուն էլ ավելի սանձարձակ է դառնում իր գործողություններում՝ խստացնելով վերահսկողությունն ազատ խոսքի, քաղաքացիական հասարակության և լրագրողական գործունեության նկատմամբ»:
-
15:20
26.07.26
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին
-
17:53
25.07.26
Փաշինյանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Կարդալ ավելին
-
16:20
25.07.26
Էկոնոմիկայի նախարարը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Հակոբ Բադալյան
Կարդալ ավելին