Լրահոս
Քաղաքական
22:33
06.05.26
261

Մատ թափ տվող Ալիևը և «գերեզմանային խաղաղությունը». եվրոպական շոու՝ առանց հայկական շահի

Երևանում անցկացված գագաթնաժողովը ՔՊ–ի նախընտրական միջոցառումն էր՝ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության համոզմամբ: Միջոցառում, որ կազմակերպվել է հարկատուների փողերով, բայց չի ներկայացրել հարկատուների շահերը: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի տպավորությամբ՝ քաղքենի մտածելակերպով, սիրուն շորերը հագած մարդիկ փորձում էին դուր գալ դրսից եկած «սպիտակ» հյուրերին, մինչդեռ կային էական հարցեր, որոնք պետք է բարձրացվեին՝ գերիների վերադարձի, օկուպացված տարածքների մասին հարցերը մնացին գագաթնաժողովի լուսանցքում: