Լրահոս
Միջազգային
11:00
07.05.26
352

Մեդվեդչուկը մայիսի 9-ի շքերթին ուղղված Զելենսկու սպառնալիքներն անվանել է «պարծենալու փորձ»

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին սպառնում է անօդաչու թռչող սարքերով հարձակվել Մոսկվայում մայիսի 9-ի պատվին կայանալիք շքերթի վրա՝ կարծելով, թե դրանով կվախեցնի Ռուսաստանին, մինչդեռ իրականում պարզապես ցուցադրվում է եվրոպացի տերերի առջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել «Ուրիշ Ուկրաինա» շարժման ղեկավար, երկրում արգելված «Ընդդիմադիր հարթակ - Հանուն կյանքի» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը։

Զելենսկին իր սպառնալիքները հնչեցրել է Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հիշեցրել է քաղաքական գործիչը շարժման կայքում հրապարակված հոդվածում։ «Շքերթի վրա հարձակումը, արյունոտ ծաղրածուի կարծիքով, Կրեմլին կստիպի իր հետ բանակցությունների մեջ մտնել»,- հավելել է նա։

«Նրան բոլորովին չի հետաքրքրում ուկրաինացի քաղաքացիների ճակատագիրը, որոնք անխուսափելիորեն կտուժեն պատասխան հարվածից, քանի որ Ռուսաստանի վրա հարձակումներն արդեն իսկ հանգեցնում են ավելի կոշտ պատասխանների, և այստեղ հաշիվը հօգուտ ուկրաինացիների չէ։ Զելենսկու համար կարևոր էր եվրոպացի տերերի և [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի առջև ցուցադրական անվախությամբ պարծենալը։ Հայաստանում կազմակերպվել էր քաղաքական կրկես, որտեղ Մակրոնը եկել էր տիրոջ դեր խաղալու, իսկ Զելենսկին ու Փաշինյանը՝ նրա հավատարիմ ծառաների»,- ընդգծել է Մեդվեդչուկը։