Լրահոս
Հայաստան
14:52
09.04.21
72

Մենք 27 ժամ է այստեղ ենք, դա մի կողմ, մեր երեխեքը 7 ամիս է չկան. Պն-ի մոտ իրավիճակը լարված է

Img default alt hy

27 ժամ է այստեղ ենք, դա հլը դնենք մի կողմ, որովհետև մեր երեխեքը 7 ամիս է չկան, բա մեր երեխեքի հարգանքն ու՞ր է։ Այս մասին քիչ առաջ ՊՆ շենքի մոտ երեկվանից մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ դիմելով ոստիկաններին, որոնք փորձում են հանգստացնել ծնողներին ։

Հիշեցնենք՝ երեկվանից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ շենքի մուտքերը, ոչ ոք չի կարողանում ոչ մտնել, ոչ դուրս գալ, իսկ ՊՆ ղեկավար կազմը ուղղաթիռով , ծնողների խոսքով, առավոտյան փախել են։

«Մեկը կա՞ էս երկրում, որ կարա գա մեր հարցերին պատասխանի։ Թող գան ասեն՝ կամ լավ եմ արել, կամ տենց էր պետք»,- ասաց ծնողներից մեկը։

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մյուսն էլ առաջարկությամբ հանդես եկավ.

«Ես կարող եմ լավ առաջարկ անել։ Քանի որ էս շենքը ոչ մեկին պետք չեն, իսկ դուրսը լիքը անօթեւան ընտանիքներ կան, կարան գան ստեղ ապրեն»։

 Հիշեցնենք՝ գերիների ծնողներից շատերը նույնպես միացել են ակցիային։