Լրահոս
Հասարակական
17:56
01.05.26
145

«Mercedes»-ը Պռոշյան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 00:05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ստեփան Ս.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։