Լրահոս
Աշխարհ
11:44
23.08.19
115

Մերելին Մոնրո. Ջիաննի Ռուսսոյի առաջին գիշերային փերին

Img default alt hy

Ջիաննի Ռուսսոն, ով հետագայում աշխարհին պետք է հայտնի դառնար Մարիո Պուզոյի՝ «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորած Կառլո Ռիզիի դերի շնորհիվ, ով Մայքլ Կոռլեոնի քրոջ՝ Կոննիի ամուսինն է լինում, իր ինքնակենսագրական գրքում պատմել է, որ իր առաջին սեռական հարաբերությունը եղել է ոչ ավել, ոչ՝ պակաս՝ Մերելին Մոնրոյի հետ: Ինքը այդ ժամանակ 15 տարեկան է եղել, իսկ Մերելինը՝ 33: «Մեր օրերում նրան կդատեին՝ մանկապղծության համար, եւ իմ ծնողները նրա մոտ կռվի կգնային, իսկ այն օրերին ամեն բան այլ կերպ էր», ասել է Ռուսսոն:

«Ես առաջին անգամ գնացի Մերելինի տուն, նա լոգանք էր ընդունում եւ ինձ հրավիրեց իր հետ միասին լոգանք ընդունել: Սիրտս վախից ցնցվում էր: Ես աչքերս փակեցի, ինչը զվարճացրեց Մերելինին: Այն ամենը, ինչ ես գիտեմ այսօր՝ հենց նա է ինձ սովորեցրել: Մենք ողջ հանգստյան օրերին անկողնուց դուրս չեկանք: Երկուշաբթի օրն էլ՝ գնացի աշխատանքի: Մեր սիրավեպը շարունակվեց մի քանի տարի, սակայն այդ մասին որեւէ մեկը չգիտեր»:

«Կնքահայրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ռուսսոն պատմել է իր եւ Մերելինի սիրավեպի մասին, որին ոչ-մի կերպ չի հավատացել աշխարհահռչակ Մառլոն Բրանդոն եւ ապացույց պահանջել: Ռուսսոն ասել է, որ Մերելինի ոտքի վերեւի հատվածում սպի կա, որի մասին Բրանդոն նույնպես իմացել է, եւ միայն այդ կերպ է կարողացել ապացուցել: 

«Մերելինին սպանել է Ռոբերտ Քեննեդին, որպեսզի իր եւ դերասանուհու սիրավեպը գաղտնի մնա», ասել է Ռուսսոն, տեղեկանում ենք Daily Mail կայքից: