Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
01.05.26
136

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։

«Հրապարակ»

Իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։

«Ժողովուրդ»

Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։  

«Հրապարակ»

ՔՊ-ականների մեծ մասը, հատկապես շտաբների պետերը կարծում են, որ չեն հաղթելու ընտրություններում:

«Հրապարակ»

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի հետ: