Լրահոս
Միջազգային
16:00
02.05.26
166

Ուկրաինայում «արդարություն» հասկացությունն անհամատեղելի է դարձել իրականության հետ․ Զախարովա

Img default alt hy

Արդարության հասկացությունն անհամատեղելի է դարձել ժամանակակից Ուկրաինայի հետ՝ երկրում տիրող իրավազրկության և համատարած կոռուպցիայի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱԳՆ կայքում հրապարակված նրա մեկնաբանության մեջ, որը նվիրված է Օդեսայի արհմիությունների տան ողբերգության տարելիցին, ընդգծվում է, որ Ուկրաինայի իշխանությունները խոստացել էին հետաքննել Օդեսայի այդ իրադարձությունները, սակայն իրականում չեն ձգտում արդարության հաստատմանը։

«Հենց «արդարություն» բառը՝ ժամանակակից Ուկրաինայում տիրող իրավական կամայականության, իրավազրկության և համատարած կոռուպցիայի պայմաններում, վերածվել է օքսյումորոնի», - նշել է Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ ուկրաինական իշխանությունների և իրավապահների ջանքերը՝ Օդեսայի ողբերգության առնչությամբ, ուղղված են եղել ճշմարտությունը թաքցնելուն։
«Այս գործով դատավարությունը վերածվեց ֆարսի. զոհերին փորձում էին մեղավոր դարձնել, իսկ իրենց անպատժելիությունից հարբած ազգայնականները կամայականորեն հեգնում էին պաշտպանական կողմին, դատավորների կազմին և սպանվածների հարազատներին», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, «հակամայդանի» ակտիվիստները Օդեսայի Կուլիկովոյե պոլեում ի նշան բողոքի վրանային ճամբար էին հիմնել։ Մայիսի 2-ի ցերեկը պետական հեղաշրջման կողմնակիցներն ու ազգայնականները ոչնչացրել են ակտիվիստների ճամբարը։ Հարձակման ենթարկվածները պատսպարվել են Արհմիությունների տանը, որը ռադիկալները հրդեհել են։ Նրանցից շատերի վրա, ովքեր փորձում էին փրկվել հրդեհվող շենքից, «մայդանի» կողմնակիցների ամբոխից կրակում էին։ Այդ օրը ողբերգության զոհ է դարձել, ինչպես հաղորդվում էր, 48 մարդ, ավելի քան 250-ը տուժել են։ Զոհվածների մեծ մասը Արհմիությունների տանը ողջ-ողջ այրված մարդիկ են։