Լրահոս
Հասարակական
21:27
01.05.26
221

Ուրախ հնդիկներ, հիասթափված հայեր և ոչ բոլորի հետ նկարվող Փաշինյան. Մայիսի 1-ը՝ Հայաստանում

Հանրապետության հրապարակում տոնական շքերթով է սկսվել աշխատավորի օրը: Հրապարակ են մտել Հայաստանում գործող հայկական ու արտասահմանյան կապիտալով ընկերությունների ներկայացուցիչները, հրապարակում են եղել նաև մոպեդներով հնդիկ առաքիչները: 

Աշխատանք ունեցողների շքերթին հետևելու սիրտ չունեն չաշխատող մարդիկ: Նրանցից ոմանք, լսելով, որ Փաշինյանը հանդիսատեսի շարքերում է, եկել են խնդրելու, որ իրենց փող ու տուն տա երկրի ղեկավարը: