Լրահոս
Միջազգային
13:38
30.04.26
252

Պակիստանը կարող է Իրանից խաղաղության վերանայված առաջարկ ստանալ արդեն վաղը․ CNN

Img default alt hy

Իրանը կարող է արդեն մոտ ժամանակներս փոխանցել խաղաղության թարմացված առաջարկը Պակիստանի միջոցով, որը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով խորհրդակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները փաստացի մտել են փակուղի՝ չնայած սկզբնական լավատեսությանը։ Առանցքային տարաձայնություններ են մնում Իրանի միջուկային ծրագիրը, որից ԱՄՆ-ն պահանջում է լիակատար հրաժարում, ինչպես նաև Օրմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Վաշինգտոնն այժմ սպասողական վիճակում է՝ ակնկալելով Թեհրանի գործողությունները։