-
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26
Փաշինյանի հերթական շանտաժն ու խաբեությունը․ Արթուր Խաչատրյան
ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Փաշինյանի հերթական շանտաժն ու խաբեությունը
Ազգային ժողովում Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղության օրակարգը» հաջողություն կունենա»։ Նա նաև ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանավանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել ցանկալի եզրակետին։ Սակայն գերագույն գլխավոր մեղավորն ու պատասխանատուն շարունակում է․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։
Փորձենք «ընկալելի» լեզվի թարգմանել Փաշինյանի՝ երեկվա խորհրդավոր ելույթը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան խաղաղություն չբերեց, չբերեց նույնիսկ հրադադար։ Սրա վկան են մեր շարունակվող մարդկային ու տարածքային կորուստները, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահվածքն ու առավել ստորացուցիչ պահանջները, ամեն վայրկյան պատերազմ վերսկսվելու վտանգը։ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ այս ամենը կվերջանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Սակայն նա քաջատեղյակ է, որ «խաղաղության» գինն Արցախն է։ Արցախն է այն կորուստը, որին Փաշինյանը պատրաստում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում։ Այս հարցում որևէ նորություն չկա։
Փաշինյանը շարունակում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իր քաղաքականությունը։ Դա հիմնավորում է իրականության հետ ոչ մի աղերս չունեցող փաստարկ-պնդումներով, փաստերի յուրօրինակ մեկնաբանություններով և բացահայտ ստերով։ Սակայն Փաշինյանը երեկ խոսեց երաշխիքների մասին։ Նույնիսկ եթե Հայաստանն իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։ Իսկ Ադրբեջանի պահանջները հայտնի են՝ առնվազն «զանգեզուրյան միջանցք» (կամ նույնիսկ միջանցքներ), Ադրբեջանական ՍՍՀ անկլավների վերադարձ։ Այսպիսով, կապիտուլյանտը երեկ բացեիբաց խոսեց ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլև նոր տարածքային զիջումների մասին։
Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում այս զիջումների անհրաժեշտությունը․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։ Այսինքն՝ եթե չհամաձայնենք Ադրբեջանի պահանջներին, կկորցնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ շանտաժ՝ «եթե մի մասը չտանք, կկորցնենք ավելին»։ Այս մոտեցումը Փաշինյանը փորձարկեց դեռևս նոյեմբերի 9-ի լույսի 10-ի ուշ գիշերվա իր ուղերձում։
Հիշո՞ւմ եք՝ «եթե կրակը չդադարեցնեի, շրջապատման մեջ կհայտնվեր 20,000 հոգի»։ Ի դեպ, 20,000-ը վերջում դարձավ 35,000։ Թողնենք այն ողջամիտ կասկածն առ այն, որ պատերազմի թատերաբեմում մենք այդքան զորք ենք ունեցել, բայց փաստենք, որ Փաշինյանի շանտաժն անցավ։ Հետո հիշենք նրա բացատրությունը Շուռնուխը ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ՝ «եթե զորքերը Շուռնուխից ետ չքաշեինք, Հայաստանը կանգնելու էր ավելի լուրջ անվտանգային խնդրի առջև»։
«Ավելին չկորցնելու համար քիչը զիջենք» արդարացումով մենք մաս-մաս զիջեցինք Արցախի մեծ մասը, Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի մի հատվածը, Շորժայից մի հատվածը, Իշխանասարի մի մասը, Ներքին Հանդի մի մասը, իսկ հիմա էլ կանգնած ենք Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը կորցնելու վտանգի առջև։ Իսկ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանի ենթակայությանը, կկորցնենք նաև ամբողջ Արցախը։ Կորցնելով Արցախը՝ կփակենք մեր պատմության վերջին էջը։ Այսպիսով՝ Փաշինյանի շանտաժի ու սպառնալիքի քաղաքականության վախճանը հայրենիքի կորուստն է։ Շատ կոսմոպոլիտ ՔՊ-ականների դա գուցե չհուզի էլ։ Նրանց համար հայրենիքը կարևոր չէ, կարևոր է երջանկությունը։ Այնպես որ՝ եթե երջանիկ չլինես Երևանում, կարող ես երջանիկ լինել Փարիզում։ Ուղղակի նրանք մոռանում են, որ հայրենիք ունեցող ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, քան անհայրենիք գնչուն։ Մոռանում են, թե՞ նրանց նպատակը ոչ թե երջանկությունն էր, այլ Հայաստանի կործանումը․․․
Սակայն Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այս ողբերգական իրականության պատասխանատվությունն ու մեղքն այլոց ուսերին չդներ։ Նա խոսում է տարբեր ժամանակներում քննարկված ինչ-որ սխեմաների ու սկզբունքների մասին՝ միասնական պետություն, Մեղրի-Լաչին փոխանակում, Մադրիդյան սկզբունքներ և այլն, սակայն խորամանկորեն չի անդրադառնում այն տրիվիալ ճշմարտությանը, որ բանակցել ինչ-որ մոտեցման շուրջ և համաձայնել այդ մոտեցմանը՝ լրիվ տարբեր բաներ են։ Բանակցության օրակարգը ձևավորում են բանակցող կողմերն ու միջնորդները։ Այնպես որ՝ եթե հակընդդեմ կողմը կամ միջնորդները որևէ տարբերակ են առաջարկում, դու չես կարող կամակոր երեխայի նման ընկնել և ոտքերով ու բռունցքներով խփել գետնին։
Պետք է բանակցես ու այդ հարցը հանես օրակարգից։ Այլապես դա կնշանակի բանակցային գործընթացի գիտակցված տապալում, որն էլ կնշանակի պատերազմ։ Ի դեպ, դա հենց այն էր, ինչ արեց Փաշինյանը։ Նաև չմոռանանք, որ բանակցությունների սեղանին դրված, նույնիսկ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի լուծում այսքան ողբերգական հետևանք չէր ունենա հայության համար ինչ ունեցավ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը։ Եթե Փաշինյանը փակ աչքերով ընտրեր 30 տարում բանակցությունների սեղանին եղած տարբերակներից որևէ մեկը, միևնույն է, մեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, քան հիմա է։
Հնարավոր չէ չանդրադառնալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու՝ փաշինյանական մեկնաբանությանը։ Համաձայն Փաշինյանի՝ Հայաստանի նախկին իշխանությունները չէին առաջնորդվել «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» սկզբունքով, քանի որ անտեսել էին Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքները և պատրաստ էին Արցախում անցկացվելիք նոր հանրաքվեի։
Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս։ Արցախում հանրաքվե էր անցկացվել։ Հանրաքվեի արդյունքում Արցախն անկախություն էր հռչակել։ Բայց այդ հանրաքվեի արդյունքները և Արցախի անկախ կարգավիճակը միջազգային հանրությունը չէր ընդունել։ Որպեսզի աշխարհն ընդուներ Արցախի կարգավիճակը, առաջարկվում էր այն հաստատել «պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»։ Այլ տարբերակ ուղղակի չկար։ Հայաստանը չէր կարող չբանակցել կարգավիճակի շուրջ՝ հղում կատարելով դեկտեմբերի 10-ի հանրաքվեին։ Դա կնշանակեր բանակցությունների վիժեցում և պատերազմ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք։
Հ․Գ․ Փաշինյանը ոգևորության պահին Դաշնակցությունը կոչեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «արբանյակ»։ Դաշնակցությունը երբեք որևէ մեկի արբանյակ չի եղել։ Մենք միշտ եղել ենք ինքնուրույն քաղաքական մեր ուրույն մոտեցումներով։ Սա վերաբերվում է նաև այն ժամանակահատվածին, երբ եղել ենք կառավարող կոալիցիայի անդամ (1999 – 2009 և 2016 - 2018 թվականներին): Բավարար է հիշել Դաշնակցության դիրքորոշումը «ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ։ Իսկ ո՞ւմ արբանյակն ու հոգեզավակն է եղել Նիկոլ Փաշինյանը, բոլորին է հայտնի։ Ի դեպ, ոմանք zoxovrti varcapetin կասկածում են ոչ միայն «արբանյակ» այլև «պրոյեկտ» լինելու մեջ․․․․»։
-
15:50
26.07.26
Ծառուկյանի ոտի տակի ցեխը չարժի. մարդիկ տհաճ հարցեր ունեն՝ Փաշինյանին
Կարդալ ավելին
-
15:20
26.07.26
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին
-
17:53
25.07.26
Փաշինյանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Կարդալ ավելին