Լրահոս
Քաղաքական
14:28
08.05.26
154

Քարոզարշավն սկսվեց. «Հայաստան» դաշինքն այսօր՝ ժամը 18:00-ին կլինի հոգևոր մայրաքաղաքում

Այսօր պաշտոնապես սկսվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կտևի 29 օր: 17 կուսակցություն ու 2 դաշինք է մտել ընտրապայքար: Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ այսօրվանից արձակուրդում է լինելու, այն կընդհատվի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը: Փաշինյանը թիմակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Սյունիք: «Հայաստան» դաշինքի քարոզարշավը կսկսվի այսօր երեկոյան 6-ին Էջմիածնից: Աjնտեղ հանրահավաք կանցկացնի քաղաքական ուժը: Հանրահավաք կանցկացնի նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Երևանի Հաղթանակի զբոսայգում քաղաքական ուժի աջակիցները տեսակապով կլսեն իրենց առաջնորդի ելույթը: