Լրահոս
Հասարակական
16:15
02.05.26
170

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր` մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Թ.-ի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Արթուր Ս.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։