Լրահոս
Քաղաքական
23:00
30.04.26
597

Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. «Sputnik Արմենիա»

Img default alt hy

Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․ «Sputnik Արմենիա»-ն ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։

Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։

Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։

Ավելին` Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։

Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա` մենք ստեղծել ենք քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: