Լրահոս
Քաղաքական
21:58
06.05.26
634

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին. Սամվել Կարապետյան

Img default alt hy

Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է օր առաջ հրաժարվեն Փաշինյանի իշխանությունից, մարդիկ շատ դժգոհ էին, որ իշխանությունն այս 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, ամբողջ Հայաստանի ժողովրդի կյանքը, գյուղացու կյանքը բարելավելու համար։ Ինձ համար զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում են ընդամենը 10 տոկոս հողերը, մարդիկ չեն հասկանում՝ ինչպես պետք է վաճառեն իրենց գյուղմթերքը, բոլորին շատ դուր էր եկել մթերման կայանների գաղափարը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։