Լրահոս
Միջազգային
14:25
07.05.26
239

Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են Իրանի շրջափակման մեղմացման շուրջ․ Al Arabiya

Img default alt hy

Իրանը և ԱՄՆ-ը պայմանավորվածություններ են ձեռք բերել Իրանի ծովային շրջափակման մեղմացման վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության աստիճանական վերականգնման դիմաց։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։

«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ շրջափակման մեղմացման վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց»,- պնդում են հեռուստաալիքի զրուցակիցները։ Ըստ նրանց տվյալների՝ ներկայումս այս հարցի շուրջ վարվում են ինտենսիվ շփումներ, և «առաջիկա ժամերին բեկում է սպասվում նեղուցում արգելափակված նավերի խնդրի լուծման գործում»։

Միևնույն ժամանակ, Al Arabiya-ի աղբյուրները հստակեցրել են, որ «այս պահին իրանցիների և ամերիկացիների միջև ուղղակի հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա», շփումները շարունակում են իրականացվել միջնորդների միջոցով։ Ըստ հեռուստաալիքի զրուցակիցների տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև իրանական կողմից պահանջել է հնարավորինս արագ պատասխան տալ դեէսկալացիայի վերաբերյալ ամերիկյան առաջարկին։ Al Arabiya-ն նշում է, որ բանակցային գործընթացն ընթանում է առանց խոչընդոտների, և «Իրանն արդեն այսօր կարող է իր պատասխանը փոխանցել պակիստանցի միջնորդներին»։