Լրահոս
Միջազգային
15:24
30.04.26
331

Թեհրանը մտադիր է ապահովել Պարսից ծոցի անվտանգությունն առանց ԱՄՆ-ի ներկայության

Img default alt hy

Իրանը մտադիր է այսուհետ ևս կառավարել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը՝ ապահովելով անվտանգությունն առանց ամերիկյան ներկայության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:

«Իրանը, Հորմուզի նեղուցը կառավարելու գործնական հնարավորության հաշվին, մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել հակառակորդի չարաշահումներին», - հայտարարել է Խամենեին Իրանում Պարսից ծոցի օրվա առթիվ իր ուղերձում:

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանին սպասվում է լուսավոր ապագա՝ առանց ամերիկյան ներկայության: