Լրահոս
Աշխարհ
13:06
29.08.19
159

Թուրքիայում սկսել են ջնջել Սուրբ Թեոդորոս Տրիոն հունական եկեղեցու պատերին կատարված վանդալիզմի հետքերը

Img default alt hy

Թուրքիայում մեկնարկել են Նևշեհիրում գտնվող Սուրբ Թեոդորոս Տրիոն հունական եկեղեցու պատերին արված գրառումների մաքրման աշխատանքները։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի․ հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Նևշեհիր նահանգի Դերինքույու գավառում 19-րդ դարից մնացած սույն եկեղեցու պատերին ներկերով գրառումներ էին արվել։ Սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք կառուցված և բնակիչների շրջանում «Ուզյումլյու եկեղեցի» անվամբ հայտնի այս կառույցը վանդալիզմի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից։

Վանդալիզմի այս դեպքը լայն արձագանք էր ստացել, ու Դերինքույուի գավառապետարանը և Նևշեհիրի թանգարանների տնօրինությունն աշխատանքներ են սկսել այդ գրությունները մաքրելու ուղղությամբ։ Եկեղեցու պատերի գրությունները ջնջվում են գավառապետարանի աշխատանքային խմբի կողմից։

 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net