Լրահոս
Աշխարհ
23:55
30.04.26
854

«Տիտանի» կործանման հետևանքով զոհվածների ընտանիքը ստացել է նրանց աճյունները գրեթե երեք տարի անց

Img default alt hy

2023 թվականին «Տիտան» բաթիսկաֆի վթարից զոհվածների մայրն ու կինը՝ Քրիստին Դավուդը, հարազատների աճյունները չի կարողացել ստանալ դրանց հայտնաբերումից հետո ինը ամիս շարունակ։ Այս մասին նա պատմել է բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում։

«Մենք չէինք կարողանում ստանալ մարմինները ինը ամիս շարունակ, - ասել է Դավուդը։ - Երբ ասում եմ մարմիններ, նկատի ունեմ այն շիլան, ինչ մնացել էր նրանցից։ Դրանք բերեցին կոշիկի տուփի չափ երկու փոքրիկ արկղերով»։

Թերթի տեղեկություններով՝ փորձագետները մնացորդները բարձրացրել են օվկիանոսի հատակից և երկար ժամանակ փորձել են դրանք առանձնացնել միմյանցից։

«Նրանց մոտ մնացել էր [աճյունների] մի մեծ կույտ, որը չկարողացան բաժանել, բոլոր ԴՆԹ-ները խառնվել էին», - պատմել է կինը։ Բաթիսկաֆի վթարի հետևանքով Քրիստին Դավուդը կորցրել է 19-ամյա որդուն՝ Սուլեմանին և ամուսնուն՝ Շեհզադեին։