Լրահոս
Քաղաքական
19:11
01.05.26
212

Թքա՛ծ աշխատավորների իրավունքների վրա, կեցցե՛ Մայիսի 1-ը. գործերը՝ փաշինյանական Հայաստանում

 

Աշխատավորին հարգել-պատվելու մասին Փաշինյանի բարձրագոչ հայտարարությունները խորհրդարանական ընդդիմության զարմանքն ու ծիծաղն են առաջացրել:

Փաշինյանը, որ այսօր Ամիրյան փողոցում մեկ առ մեկ սեղմել է այնտեղ հավաքված ընկերությունների աշխատակիցների ձեռքերն ու շնորհակալություն հայտնել աշխատանքի համար, մեկ SMS-ով մարդկանց հեռացնում է աշխատանքից, հիշեցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: