Լրահոս
Միջազգային
23:56
07.05.26
382

Թրամփն ավարտված է համարում Իրանի հետ հակամարտությունը․ Բրազիլիայի նախագահ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հակամարտությունը կարելի է ավարտված համարել։ Այս մասին Վաշինգտոնում ամերիկյան առաջնորդի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

«Թրամփը կարծում է, որ պատերազմն արդեն ավարտված է։ Դա չի համապատասխանում իրականությանը, բայց նա այդպես է կարծում՝ ի տարբերություն ինձ»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է հարավամերիկյան հանրապետության նախագահը։