Լրահոս
Հասարակական
21:46
07.05.26
549

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են Հնդկաստանի քաղաքացու կիսամոխրացած մարմինը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։

Տեղում արդեն պարզվել է, որ տունը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ, և հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «սպանություն /դժբախտ պատահար/» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։