Լրահոս
Քաղաքական
15:45
02.05.26
448

«Ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին, նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում «Հայաստան» դաշինքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին, նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է։ Իրականում նրանց պետք է շնորհակալություն հայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պետք էր, դիմակները պետք է պատռվեին, թացը պետք է առանձնանար չորից։

Ես հորդորում եմ շարունակել նույն ոգևորությամբ։ Ասեմ նաև, որ չենք պատրաստվում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին, որն անելու է ամեն ինչ՝ մեր ուշադրությունը հիմնական թիրախից շեղելու և իր վրա սևեռելու համար։ Հորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել  չարիքի իշխանություններից ազատվելու ուղղությամբ և  անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին։

Հ.Գ Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս»,-գրել է Սաղաթելյանը: