Լրահոս
Քաղաքական
22:39
03.05.26
175

Ադրբեջանը ակտիվ զինվում է և մարզում բանակը թուրքերի հետ. մեկ ամսում՝ չորս զորավարժություն

Մի կողմից խաղաղ բանակցային ֆոն է ստեղծում Բաքուն, մյուս կողմից՝ ռազմականացման քայլեր ենք տեսնում: Միայն երեկ են ավարտվել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները։ 

Այդ զորավարժությունը Բաքուն ու Անկարան կազմակերպել էին մեկ էլ 2020-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ և 2022-ին՝ Հայաստանի ինքիշխան տարածքում բռնկված եռօրյա մարտերից մեկ շաբաթ առաջ: