Լրահոս
Քաղաքական
17:26
04.05.26
121

Եվրոպան շոյում է, Ալիևը շնորհակալ է Փաշինյանին՝ «խիզախ քայլերի» համար

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին տեսակապով միացած Իլհամ Ալիևը քննադատել է Եվրախորհրդարանին հայամետ բանաձև ընդունելու ու Ադրբեջանին, իբր, զրպարտելու համար: Ապրիլի վերջին էր Եվրախորհրդարանը վերահաստատել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, դատապարտել հայերի անարդարացի կալանավորումները և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Ալիևին արձագանքել է Եվրախորհրդարանի նախագահ Մեցոլան՝ հայտարարելով, որ Եվրամիության խորհրդարանը ժողովրդավարական մարմին է ու երբեք չի փոխի իր որդեգրած դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել իր ադրբեջանցի գործընկերոջը և հույս է հայտնել, որ 2028-ին կմեկնի Ադրբեջան: