Լրահոս
Սպորտ
23:56
04.05.26
184

Հայ ծանրորդները փոքր մեդալներ են նվաճել ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում:

71 կգ քաշային ծանրորդների պայքարում Նարեկ Գրիգորյանը պոկել է 139 կգ, 142 կգ և 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չի ունեցել, ինչի արդյունքում չի ունեցել նաև երկամարտի արդյունք: Իսկ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 130 կիլոգրամանոց ծանրաձողը, հրումում էլ՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել է արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում: