Լրահոս
Քաղաքական
23:45
03.05.26
183

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Img default alt hy

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև գործարար կապերի խթանման և կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը: