Լրահոս
Քաղաքական
19:51
04.05.26
173

Ինչո՞ւ է ստում Մակրոնը. վիճահարույց հայտարարություն՝ ի աջակցություն գահավիժող վարկանիշով Փաշինյանին

Երևանյան հավաքում հնչած ամենաաղմկոտ հայտարարությունից մեկի հեղինակը դարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա համոզմունք է հայտնել, թե 8 տարի առաջ եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ Երևան չէին գալիս, որովհետև Հայաստանը համարում էին «Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ», սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում: Բազմաթիվ քաղաքագետներ փաստերով են հակադարձել Ֆրանսիայի նախագահին, որի այս մտքերը նրանք համարում են փորձ աջակցելու գահավիժող վարկանիշով Փաշինյանին, նաև կարևորելու տարածաշրջանում սեփական դերակատարությունը: