Լրահոս
Մամուլի տեսություն
10:02
05.05.26
314

Ինչպե՞ս են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:

Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:

Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։