Լրահոս
Քաղաքական
16:39
04.05.26
124

Մակրոնը աջակցություն է հայտնում գահավիժած վարկանիշով Փաշինյանին. խոցելի է դարձել Եվրոպան

Էմանուել Մակրոնը, որն արդեն հայտարարել է 2027-ին քաղաքականությունից հեռանալու որոշման մասին, բացահայտ քաղաքական աջակցություն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, որն իր կառավարման շրջանի ամենացածր վարկանիշն ունի հիմա: Նա ասել է, թե 8 տարի առաջ եվրոպական բազմաթիվ երկրներ Հայաստանը համարում էին «Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ», սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում: 

Բազմաթիվ հայ վերլուծաբաններ Մակրոնին հիշեցնում են, որ Ֆրանսիան Հայաստանի անկախությունից ի վեր «առանձնաշնորհյալ» հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, որի բոլոր առաջնորդներին բարձրագույն պատիվներով է ընդունել Ելիսեյան պալատում, աջակցություն հայտնել ու ողջունել Հայաստանի երիտասարդ հանրապետության ժողովրդավարացումը: Իսկ Մակրոնն էլ ամենևին Ֆրանսիայի առաջին նախագահը չէ, որ Հայաստան է եկել: Պետական այցերով Հայաստանում են եղել Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը: